Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 22:07 28-04-2025

Էրդողանի որդին չի ձգտում նախագահ դառնալ

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի որդին՝ Էթնոսպորտի համաշխարհային կոնֆեդերացիայի ղեկավար Բիլալ Էրդողանը խոստովանել է, որ չէր ցանկանա նախագահ լինել և իր աշխատանքային ժամանակի մեծ մասը հատկացնում է կրթամշակութային նախագծերին։ Այդ մասին նա ասել է ռուսական «TASS»լրատվամիջոցի հետ զրույցում: Հայտնում է ermenihaber.am-ը:

«Ես քաղաքական հավակնություններ չունեմ: Ինձ հաճախ են հարցնում այս մասին, բայց ես կցանկանայի մնալ ոչ կառավարական հատվածում, աշխատել քաղաքացիական հասարակության հետ, ոգեշնչել երիտասարդներին պատասխանատվություն ստանձնել այն ամենի համար, ինչն իրականում իրենց հարազատ է»։

Նրա խոսքով՝ այդ պատճառով է, որ ժամանակի մեծ մասն ինքը տրամադրում է կրթական նախագծերին՝ «դպրոցներ, բուհեր, կրթաթոշակային ծրագրեր, ակադեմիական մրցանակներ։

«Ես աջակցում եմ ամենատաղանդավորներին ու լուսավորներին, որպեսզի նրանք կարողանան իրականացնել իրենց երազանքները: Ես նաև աշխատում եմ մշակույթի վերածննդի վրա՝ պահպանելով ժառանգությունը, որպեսզի այն փոխանցեմ նոր սերունդներին: Ահա թե ինչին կուզենայի նվիրել իմ կյանքը»,- եզրափակել է Բիլալ Էրդողանը:

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը