Ներքին 1 տարի առաջ - 10:56 25-04-2025

Երևանում «Խաչուլիկը» և «Պոդոսը» ապօրինի մտել են քաղաքացու բնակարան, ծեծել նրան ու թալանել. shamshyan.com

Ապրիլի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ ոմն «Խաչուլիկը» և ոմն «Պոդոսը» ծեծի են ենթարկել 57-ամյա Տիգրան Վ․-ին և նրան պատճառել մարմնական վնասվածք։

Ոստիկանության Շենգավիթի բաժնում՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի, բաժնի պետի տեղակալ Արծրուն Միքայելյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ապրիլի 12-ին ժամը 21։00-ի սահմաններում ոմն «Խաչուլիկը» և ոմն «Պոդոսը» ապօրինի մուտք են գործել Տիգրան Վ․-ին պատկանող Նոր Խարբերդ 25 փողոցի տներից մեկը, որտեղ ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել վերջինիս և սպառնալիք հնչեցնելով՝ հափշտակել 150 հազար դրամ գումար, բջջային հեռախոս, մեթադոնային լուծույթ և դիմել փախուստի:

Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ոմն «Խաչուլիկը» հանդիսանում է Երևանի բնակիչ 33-ամյա Խաչատուր Խ․-ն, իսկ ոմն «Պոդոսը»՝ Երևանի բնակիչ 35-ամյա Էդգար Կ․-ն։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փասաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին, որտեղ ՀՀ քր. օր.-ի 252 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են միջոցառումներ՝ Խաչատուր Խ․-ին, Էդգար Կ․-ին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
08:28 ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել արտահոսքերը․«Ժողովուրդ»
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
12:42 ՔԿԾ-ն նոր մանրամասներ է հայտնել Արսեն Գևորգյանի մահվան մասին
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո