Ներքին 1 տարի առաջ - 22:59 13-04-2025

Բրիտանական ինքնաթիռը Հայաստանի և Ադրբեջանի օդային տարածքներում իրականացրել է թռիչքափորձարկումներ

«Բրիտանական մասնավոր ընկերության ինքնաթիռը հերթականությամբ տեխնիկական թռիչքներ է իրականացրել Հայաստանի և Ադրբեջանի օդանավակայանների շուրջ»,- գրում է Սպուտնիկ Արմենիան։

«Մարտի վերջին Հայաստանի օդային տարածքում նկատվել էր (Flightradar24 կայքի միջոցով) Beech King Air 350i ինքնաթիռը, որը պտտվում էր Երևանի և Սիսիանի տարածքում:

Ավելի ուշ ուշադրություն դարձրեցինք, որ ինքնաթիռը թռիչք է կատարել դեպի Թբիլիսի, այնտեղից ՝ Գյանջա (Գանձակ) և ավելի հարավ ՝ դեպի Լեռնային Ղարաբաղի տարածք, որտեղ նույնպես երկար ժամանակ պտտվել է օդում։ Ինքնաթիռը պատկանում է «Flight Precision» մասնավոր ընկերությանը, որը գտնվում է Բորնմութում (Մեծ Բրիտանիա)։

Ընկերության կայքում ասվում է, որ այն շահագործում է Beechcraft King Air 350i ինքնաթիռը՝ լիովին ինտեգրված թռիչքների ստուգման ավտոմատ համակարգով` Aerodata (AD-AFIS): Ընկերությունն ինքն է տրամադրում թռիչքների անվտանգության ստուգման ծառայություններ ամբողջ աշխարհում: Հաղորդվում է նաև, որ նրանք աշխատել են ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական ոլորտներում Եվրոպայում, Աֆրիկայում, ԱՊՀ-ում, Մերձավոր Արևելքում և Հեռավոր Արևելքում:

Sputnik Արմենիան Սիսիանի տարածքում ինքնաթիռի թռիչքների մասին տվյալներ խնդրեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։

Քաղավիացիայից մեզ հայտնեցին, որ մարտ ամսվա ընթացքում «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերության պատվերով անգլիական «Flight Precision Ltd» ընկերության կողմից «Beechcraft Corporation B300» օդանավով «Սիսիան» օդանավակայանում իրականացվել են նոր տեղադրված VOR/DME ռադիոնավիգացիոն միջոցի թռիչքափորձարկումներ:

Ի դեպ, «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ն նշված է բրիտանական ընկերության կայքի հաճախորդների շարքում:

Մեր կողմից նշենք, որ այս պահին Սիսիանի օդանավակայանը ռազմական օդանավակայան է։ Թեև նախատեսվում է այն վերագործարկել նաև քաղաքացիական թռիչքների համար։

Նշենք նաև, որ մեր տեղեկություններով ՝ օկուպացված Արցախում բրիտանական ինքնաթիռը տեխնիկական թռիչքներ է իրականացրել Ադրբեջանի կողմից կառուցվող «Լաչին» օդանավակայանի տարածքում։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ այն դարձել է առաջին ինքնաթիռը, որն այնտեղ վայրէջք/թռիչք է կատարել։

Ապրիլի սկզբին Ադրբեջանում թռիչքներից հետո ինքնաթիռը Թբիլիսիով կրկին վերադարձել է Հայաստան։ Թռիչքներ է կատարել Սիսիանի և Կապանի օդանավակայանների շուրջ, որից հետո մեկնել է դեպի Եվրոպա»:

Ամենից շատ դիտված

23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
08:28 ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել արտահոսքերը․«Ժողովուրդ»
12:42 ՔԿԾ-ն նոր մանրամասներ է հայտնել Արսեն Գևորգյանի մահվան մասին