Ներքին 1 տարի առաջ - 15:58 12-04-2025

Իշխանափոխությունը Հայաստանում. ընտրություննե՞ր, թե՞ փողոցային պայքար

Հայաստանում իշխանության լեգիտիմության հարցը շարունակում է մնալ հասարակական ու քաղաքական օրակարգի կենտրոնում։ Իշխանության նկատմամբ հանրային անվստահությունն աճում է՝ միաժամանակ բացահայտելով ընդդիմադիր դաշտի լեգիտիմության խնդիրը։ Այս համատեքստում արդիական է հարցը՝ արդյոք հնարավո՞ր է իշխանափոխություն ընտրություններով, թե՞ գործընթացն, ի վերջո, ընթանալու է փողոցային պայքարի ճանապարհով։

Ստեփան Դանիելյանի գնահատմամբ՝ ներկայիս իշխանությունն ունի չափազանց ցածր լեգիտիմություն։ Սակայն իրավիճակը բարդանում է այն հանգամանքով, որ քաղաքական այլ ուժերն էլ հանրության շրջանում բավարար վստահություն չեն վայելում:

«Եթե ուզում ենք փոխել իշխանությանը, պետք է նրա փոխարեն ասպարեզ գա մեկ այլ ուժ, որին ժողովուրդը կվստահի»,- ընդգծեց Դանիելյանը Oragir.News-ի հետ զրույցում:

Քաղաքագետի կարծիքով՝ նույնիսկ փողոցային պայքարը պետք է հանգեցնի նոր ընտրությունների։ Հենց այդ է իշխանությունը փոխանցելու և լեգիտիմություն հաստատելու սահմանադրական ճանապարհը։

«Փողոցային պայքարից հետո պետք է ընտրություններ կազմակերպվեն, որպեսզի օրենսդրական կարգը պահպանվի»,- նշեց նա։

Սակայն ընտրությունների արդյունքը կախված է ոչ միայն իշխանություններից, այլ նաև հասարակությունից ու ընտրություններին մասնակցող ուժերից։ Հարցը պարզ է՝ արդյոք այդ ուժերը կարողանալո՞ւ են հասկանալի լեզվով խոսել ժողովրդի հետ և վստահություն ներշնչել։

Ըստ Դանիելյանի՝ երբ իշխանությունը լեգիտիմություն չունի, ընդդիմադիր ուժերը կարող են ժողովրդին դուրս բերել փողոց՝ պահանջելու իշխանության հրաժարականը։ Սա այլընտրանքային մեթոդ է, որը ևս կարող է հանգեցնել իշխանափոխության, բայց կրկին՝ միայն նոր ընտրություններ անցկացնելու միջոցով։

Այստեղ փողոցը դիտարկվում է որպես ճնշման մեխանիզմ, այլ ոչ վերջնական լուծում։

Այսպիսով, հայաստանյան քաղաքական իրականությունում իշխանափոխություն հնարավոր է երկու ճանապարհով՝ ընտրություններով կամ քաղաքացիական ճնշմամբ, որը հանգեցնում է նոր ընտրությունների։ Սակայն առանց վստահություն ներշնչող ուժի ի հայտ գալու՝ այս մեխանիզմներից ոչ մեկը չի կարող իրական իշխանափոխություն ապահովել։

Իշխանափոխության խնդիրը նաև լեգիտիմ ուժի բացակայությունն է, որը պատրաստ է ստանձնել քաղաքական պատասխանատվությունը։

Ամենից շատ դիտված

23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
08:28 ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել արտահոսքերը․«Ժողովուրդ»
12:42 ՔԿԾ-ն նոր մանրամասներ է հայտնել Արսեն Գևորգյանի մահվան մասին