Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:27 10-04-2025

Եթե ունենանք ՀՀ անվտանգության սպառնալիքներին վերաբերող ինֆորմացիա, կկիսվենք հանրության հետ. Արմեն Գրիգորյան

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը վստահեցնում է՝ կառավարությունը Հայաստանի անվտանգության սպառնալիքներին վերաբերող տեղեկատվության առկայության դեպքում անպայման կկիսվի հանրության հետ:

Նա նշեց, որ սահմանային իրավիճակի վերաբերյալ Պաշտպանության նախարարությունը պարբերաբար տեղեկություն է տրամադրում, հերքում է նաև Ադրբեջանի կեղծ մեղադրանքները։

«Հայաստանի առաջարկը շարունակում է մնալ սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումն, ու շարունակում ենք հրապարակային սրա մասին խոսել, աշխատել այս ուղղությամբ, որպեսզի սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմ ունենանք»,-նշեց Գրիգորյանը:

Հարցին՝ պատերազմի վտանգ կա՞՝ ԱԽ քարտուղարը պատասխանեց, որ եթե Հայաստանի Հանրապետության անվտանգությանը սպառնալիք տեսնեն, հանրության հետ կկիսվեն:

«Եթե ունենանք որևէ ինֆորմացիա, որը վերաբերում է Հայաստանի անվտանգության սպառնալիքներին, բնականաբար, կկիսվենք հանրության հետ»,- հավելեց Գրիգորյանը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին