Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:30 08-04-2025

Այն ի՞նչն է, ի՞նչը, ծնվել է Մեծ Բրիտանիայում, մեծացել է Բրազիլիայում, վախճանվել է ՀՀ-ում․ հարցեր՝ ՀՖՖ նախագահին

Ապրիլի 9-ին՝ ժամը 12:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալու է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի մամուլի ասուլիսը:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ի՞նչ հարց կտայիք ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին»։

Հարցվածների մի մասը նշեց, որ հարցեր չունեն ֆեդերացիայի նախագահին, որոշ քաղաքացիներ էլ ասացին, որ չեն ճանաչում Արմեն Մելիքբեկյանին։ «Էդ ո՞վ ա»,- զարմացած հարցրեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ չի հետաքրքրվում ֆուտբոլով։ «Ֆուտբոլից հեռու եմ»,- նշեց նա։

«Այն ի՞նչն է, ի՞նչը, ծնվել է Մեծ Բրիտանիայում, մեծացել է Բրազիլիայում, վախճանվել է Հայաստանի Հանրապետությունում»,- պատասխանեց մի երիտասարդ։

Քաղաքացիներից մեկն էլ ասաց, որ հարցեր չունի։ «Ոչ մի հարց»,- նշեց նա։ Անցորդներից մեկի կարծիքով էլ՝ պետք է հավատալ հավաքականին։

«Ֆուտբոլով հետաքրքրվում եմ, բայց հարցեր չունեմ։ Լավ կլինի, հավատում եմ ֆեդերացիային։ Սպորտ ա, ամեն ինչ էլ հնարավոր ա, բայց հավատացնում եմ, որ լավ կլինի։ Մենք պետք ամեր ուժերին հավատանք»,- ասաց նա։

«Ինչու՞ է մեր հավաքականը շատ վատ հանդես գալիս»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին