Ներքին 1 տարի առաջ - 18:10 07-04-2025

Եթե ազատ լինեմ, կմասնակցեմ․ հրավիրվածներից ովքե՞ր են ընդունել Աննա Հակոբյանի հրավերը

Վարչապետի կին Աննա Հակոբյանը ժամեր առաջ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ Վահան Արծրունուն, Ռուբեն Բաբայանին, Սուրեն Մանուկյանին և Սերոբ Խաչատրյանին սիրով հրավիրում է ներկա գտնվելու վարչապետի և իր բանախոսությանը:

«Հարգելիներ՝ Վահագն Արծրունուն, Ռուբեն Բաբայանին, Սուրեն Մանուկյանին եւ Սերոբ Խաչատրյանին սիրով հրավիրում եմ մեկ անգամ ներկա լինելու վարչապետի եւ իմ բանախոսությանը՝ դրանից հետո փոքրիկ քննարկում ունենալու նկատառումով։ Ուրախ կլինեմ, եթե հրավերս ընդունվի»,- գրել է նա։

Oragir.News-ը զրուցեց Վահան Արծրունու, Ռուբեն Բաբայանի, Սուրեն Մանուկյանի և Սերոբ Խաչատրյանի հետ, հասկանալու համար, արդյո՞ք նրանք ընդունել են վերջինիս հրավերը, թե՞ ոչ։

Հետաքրքրիրն այն է, որ հրավիրվածներից միայն Ռուբեն Բաբայանն է անձնապես ստացել հրավերի առաջարկը։

Վահան Արծրունին, Սուրեն Մանուկյանը և Սերոբ Խաչատրյանը առաջին անգամ մեր զանգից տեղեկացան հրավերի մասին։

Երևանի ազգային տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը մեզ հետ զրույցում նշեց, որ եթե ազատ լինի, կմասնակցի այդ բանախոսությանը։

Ցեղասպանագետ, պատմաբան Սուրեն Մանուկյանն էլ ասաց, որ անձնապես հրավիրելու դեպքում միանշանակ կմերժի առաջարկը։

Կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունու և կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի համար ևս այս հրավերը անակնկալ էր։ Վերջիններս ասացին, որ կմտածեն և կպատասխանեն տիկին Հակոբյանին։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին