Ներքին Հարցում Տեսանյութ 1 տարի առաջ - 20:40 04-04-2025

Կարծում եմ` հիմա էլ են վաճառում վարորդական իրավունքի վկայական․ հարցում

Նախօրեին կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երկրում կադրային խորը ճգնաժամ է։

Որպես օրինակ խոսեց վարորդական իրավունք չունենալով՝ մեքենա վարելու մասին․ «Մենք անընդհատ կեղծիքի մեջ ենք։ Մեր վարորդական իրավունքները համատարած կեղծ են։ Նստում են ղեկին՝ չունենալով դրա իրավունքը։ Եվ այդպես շղթայական ամեն ինչը։ Խմում, գնում պատին են հարվածում, 7-8 հոգի զոհվում են, մեքենայից դուրս են գալիս, ասում են՝ «արա էս երկիր չի»»։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել. «Ձեր կարծիքով` հիմա վարորդական իրավունքի վկայական վաճառու՞մ են, թե՞ ոչ»։

Հարցվածների մեծ մասը դժվարացավ պատասխանել, որոշներն էլ նշեցին, որ ամեն ինչ հնարավոր է։ «Միշտ էլ վաճառում են»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ մեր ժամանակներում ամեն ինչ հնարավոր է։

«Հիմա խառը ժամանակներ են, ամեն ինչ էլ հնարավոր է»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ` դժվար է պատասխանել։ «Ես չգիտեմ, բայց դժվար թե»,- ասաց նա։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին