Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 20:14 04-04-2025

Երևանում 28-ամյա աղջկա նախկին ընկերը նրան նստեցրել է իր BMW-ն, տարել հյուրանոց և ասել՝ «26 օր հետս կապի չես եղել, պիտի 26 տեղից խփեմ»․ shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ապրիլի 1-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարտի 31-ին Երևանի բնակիչ 28-ամյա կնոջ նախկին ընկեր՝ 39-ամյա Հ․ -ն նրան տուն տանելու պատրվակով նստեցրել է իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենան և ճանապարհից շեղվելով, աղջկա կամքին հակառակ տարել է Աջափնյակ վարչական շրջանի «Սասուն» հյուրանոց, որտեղ առաջացած խոսակցության ժամանակ կինը ցանկացել է դուրս գալ հյուրանոցից, սակայն տղամարդը կոշիկից հանել է դանակը և ասել է, որ «26 օր հետս կապի չես եղել, պիտի 26 տեղից խփեմ» և տարբեր սպառնալիքներ հնչեցնելով նրա կամքին հակառակ տեղի է ունեցել սեռական հարաբերություն, որից հետո, լսելով աղջկա բազմաթիվ խնդրանքները, նրան բաց է թողել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումների Հ․-ին հայտնաբերելու և նախաքննությանը ներկայացնելու ուղղությամբ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին
19:31 Խոշոր հրդեհ՝ Սևանում. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
20:13 Քաղաքական առաջարկ եմ անում. մեզ իշխանությունից հեռացնելու միակ ձևը քվեարկությունն է. Արարատ Միրզոյան
07:35 Դավիթ Առուշանյանին «մատաղ կանե՞ն»․ «Հրապարակ»
18:47 Վարդան Այվազյանի ձերբակալությունը Սահմանադրության փոփոխության այս փուլում միտված է սահմանափակել քննադատական մտքի գոյությունը