Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:30 04-04-2025

Մադան. Ալավերդու լքված ու մոռացված բնակավայրը 

Ալավերդու թաղամաս՝ նախկին հունաբնակ Մադանը բնակիչներից շատ խնդիրներ ունի։ Ազգությամբ հույն 3 բնակիչ ունի Մադանը, մյուսները՝ բնակարանի խնդիր ունեցող 5-6 ընտանիք, հազիվ 30 բնակիչներով։ Սա է թաղամասի դեմոգրաֆիկ պատկերը։ Փոխարենը դժվար է հաշվել լքված ու կիսաքանդ տները, որոնց մեծ մասը դեռ պահպանում է անցյալի շքեղության շունչը։

Կիսադատարկ Մադանի բնակիչները հազար ու մի խնդիր ունեն. գազի, ջրի, տրանսպորտի։ Անգամ խանութ չկա թաղամասում, փոստային բաժանմունքն էլ վերջերս է փակվել։ Թաղամասում վերջին տարիներին միայն մի մետաղական կանգառ է կառուցվել,բայց մշտական գործող տրանսպորտ չկա, հետեւաբար կանգառն էլ միշտ դատարկ է։ Միայն աշխատանքային օրերին դպրոցականներին տրամադրված տրանսպորտն է գործում, որից օգտվել մյուսներըոչ միշտ են կարողանում՝ ժամային գրաֆիկի պատճառով։ Մադանի խնդիրներն իհարկե նոր չեն, տասնամյակներով այստեղ ոչինչ չի փոխվում, թերեւս միայն թաղամասի հարեւանությամբ կառուցված Ալավերդու կոշտ-կենցաղային թափոնների աղբավայրն է անընդհատ լցվում ու հաճախակի ինքնայրման պրոցեսով թունավոր օդով խեղդում թաղամասի բնակիչներին։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին