Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:26 03-04-2025

Քանի դեռ խաղաղություն չկա,  ջրամբարը չի կարող շահագործվել․ սահմանամերձ Բերքաբերը ջրի խնդիր ունի 

Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր բնակավայրը ադրբեջանական դիրքերից ընդամենը մի քանի հարյուր մետրի վրա է։ Գյուղը սահմանապահի դեր է կատարում , թեեւ հիմա կրակոցներ չկան, սահմանին խաղաղ է, բայց առաջին պատերազմում գյուղը մարտական գործողությունների կիզակետում է եղել։

Բերքաբերի ամենամեծ խնդիրը գյուղացիները համարում են խմելու եւ ոռոգման ջրերի պակասը։ Ջողազի ջրամբարից 80-ականներին ոռոգվում էին ոչ միայն Բերքաբերի, այլ նաեւ Նոյեմբերյանի եւ Իջեանի հարյուրավոր հեկտար հողատարածքներ։ 90-ականներից հետո պոմպակայանը չի գործում։ Գյուղացիները համոզված են, որ Ջողասի ջրամբարը չի կարող շահագործվել, քանի դեռ խաղաղություն չկա, քանի որ թեեւ այն Հայաստանի վարչական տարածքում է, բայց ողողում է նաեւ ադրբեջանական կողմի ափը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար