Ներքին Հարցում Տեսանյութ 1 տարի առաջ - 22:15 02-04-2025

Ի՞նչ զղջալ․ պետք է պատժել Հանրային ռադիոյի տնօրենին էլ, կնոջն էլ․ հարցում

Նախօրեին համացանցում տարածվում է մեկնաբանության, որում Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քլոյանի կինը՝ Շուշան Ղազարյանը վիրավորական և խտրական մեկանաբանություն էր կատարել արցախահայերի վերաբերյալ։ Շուշան Ղազարյանը արցախցիներին անվանել է «Աստծուց մոռացված դժբախտներ և մեր հացը լափողներ» ։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Հանրային ռադիոյի տնօրենի կինը ափսոսում է արցախցիներին «Աստծուց մոռացված դժբախտներ և մեր հացը լափողներ» անվանելու համար։ Ըստ ձեզ՝ նա իսկապե՞ս զղջացել է»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ նրա հայտարարությունը շատ սխալ է և մարդը, որը նման հայտարարություն է արել, չի կարող անկեղծորեն զղջալ։

«Ինքը հոգեկան շեղում ունի, միայն դա կասեմ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։ Արցախցի անցորդին էլ վրդովվեցրեց այս հայտարարությունը։

«Բայց ինչի՞ ենք մենք Աստծո կողմից մոռացված, մեզ Աստված ա էսքան ժամանակ պահել»,- ասաց նա։ Քաղաքացիներից մեկն էլ նշեց, որ չի ճանաչում Հանրային ռադիոյի տնօրենի կնոջը։ «Իրեն չեմ ճանաչում, ամեն մարդ չէ, որ իր ասածի համար զղջում է»,- ասաց նա։

Հարցվածներից մեկի կարծիքով էլ` նման մարդը չի կարող զղջալ։ «Նման արտահայտություն անողը դժվար թե զղջա»,- նշեց նա։ «Չի զղջացել, արձագանքն է տեսել»,-պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մեկ այլ քաղաքացի էլ ասաց, որ պետք է պատժել նրան։ «Պետք է պատժել Հանրային ռադիոյի տնօրենին էլ, կնոջն էլ։ Ի՞նչ զղջալ, մարդկանց կոպիտ ձևով վիրավորում ես ու զղջա՞լ»,- նշեց նա։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին