Ներքին Տեսանյութ Հարցում 1 տարի առաջ - 08:30 02-04-2025

Կրակում են, որովհետև մեր ղեկավարը թույլ է․ հարցում 

Մարտի 31-ին, Հայաստանի պաշտպանության նախարարությունն առաջին անգամ հաղորդեց, որ երեկ գիշեր ադրբեջանական կողմը կրակել է Խնածախի ուղղությամբ՝ վնասելով բնակելի տուն:

Չնայած անցած շաբաթ սահմանային Խնածախից ու Խոզնավարից ստացվող լուրերին, որ գյուղերում կրակոցներ են լսում, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդարանում հայտարարել էր՝ սահմանի երկայնքով կրակոցների դեպքեր լինում են, սակայն դրանք Հայաստանի ուղղությամբ չեն:
«Բնականաբար, դրանք էն դեպքերն են, որոնք վտանգ չպարունակելով՝ մեր կողմից հայտարարության չեն արժանանում», - նշել էր Պապիկյանը:

Ավելի վաղ Ադրբեջանական կողմը կրակոցրեր էր հնչեցրել նաև Սոթքի ուղղությամբ։

Oragir.News-ը այսօր շրջեց մայրաքաղաքով և անցորդներին հարց ուղղեց․ «Ըստ ձեզ՝ ինչո՞ւ է Ադրբեջանը սկսել ինտենսիվ կրակել սահմանամերձ գյուղերի ուղղությամբ»։

Հարցվածներից մեկի կարծիքով՝ պատրաստվում են պատերազմի։
«Ադրբեջանը ցանկանում է ստիպել մեր իշխանություններին և կառավարությանը, որ կատարեն իրենց պահանջները»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ քաղաքացու խոսքով էլ՝ կրակոցները մեզ վախեցնելու նպատակ ունեն։

«Մեր ղեկավարի թուլությունից է, հսկողությունը թույլ է»,- նշեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին