Ներքին Հարցում Տեսանյութ 1 տարի առաջ - 22:30 01-04-2025

ՔՊ-ում ոչ ոք ինքնուրույն չէ․ Վիլեն Գաբրիելյանը sms է ստացել․ հարցում

ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն այսօր ֆեյսբուքյան գրառմամբ ներողություն է խնդրել կիրակի օրը Գյումրիում հարբած վիճակում ցուցաբերած պահվածքի համար և տեղեկացրել, որ վայր է դնում մանդատը։

Նրա այս հայտարարությունից հետո շատերը կարծիք հայտնեցին, որ այս դեպքից հետո Նիկոլ Փաշինյանը sms-ով է «խնդրել», որ Վիլեն Գաբրիելյանը մանդատը վայր դնի։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել. «Ձեր կարծիքով` Վիլեն Գաբրիելյանն ինքնուրու՞յն է որոշում կայացրել մանդատը վայր դնել, թե՞ sms է ստացել»։

Հարցվածների մի մասը նշեց, որ sms է ստացել, որոշներն էլ նշեցին, որ չեն ճանաչում Վիլեն Գաբրիելյանին։ «Նույնիսկ չեմ ճանաչում, թե ով է»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ ինքնուրույն չի որոշել։ «Երևի sms է ստացել, անկեղծ չգիտեմ»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով` գլուխ չի հանում այս իշխանությունից։ «Ես իրենցից ոչ մեկից գլուխ չեմ հանում»,- ասաց նա։

«ՔՊ-ում ոչ մեկ ինքնուրույն չի։ Իրենց էն դատարկագլուխ ղեկավարը ինչ ասում է, նրանք էլ սենց շնիկի նման պոչը թափ տալով անում են։ Ինքնուրույն ՔՊ-ական բացառվում է»,- պատասխանեց մեկ այլ քաղաքացի։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին