Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:32 30-03-2025

Ընտրողների վրա ոչ առողջ ազդեցությունները դեռևս տեղ ունեն․ Դանիել Իոաննիսյան

Անկախ դիտորդը առավոտյան ժամը 07:00-ից 22 դիտորդների կազմով շրջում է Փարաքարի և Գյումրիի ընտրական տեղամասերով։ Մենք եղել ենք Փարաքարի բոլոր 16 տեղամասերում և Գյումրի համարյա բոլոր համարյա 80 տեղամասում։ Ըստ էության, արձանագրած խախտումներից թերևս երկուսն էին պարունակում հանցագործության հատկանիշներ, մեկը հենց այստեղ էր, քվեարկության կտրոնի հափշտակության հետ կապված էր, մյուսը 31/37 տեղամասում էր, դիտորդի օրինական գործունեության խոչընդոտման վերաբերյալ էր, որի մասով հաղորդում տվեցինք հանցագործության մասին, այստեղի մասով չտվեցինք, որովհետև ոստիկանները դեպքը արձանագրեցին, արդեն քրեադատավարական ընթացք ստանալու է, մեր հաղորդման կարիքը չկա։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Դանիել Իոաննիսյանը։

Իոաննիսյանը նաև բնական չի համարում առավոտյան բարձր մասնակցությունը քաղաքային բնակավայրերում, ի տարբերություն գյուղական բնակավայրերի․ «Գյուղական բնակավայրերում կարող է մարդիկ ուզենան առավոտյան շուտ քվեարկեն, գնան իրենց արտերը, քաղաքներում այդպես չի, մարդիկ կիրակի առավոտյան ուզում են քնեն, և երբ որ մարդիկ գալիս ու բարձր ակտիվություն են ցուցաբերում, դա խոսում է ինչ-ինչ երևույթների մասին և հաճախ դա հետևյալ երևույթն է, երբ որ տարբեր ազդեցություն ունեցող խմբեր, այդ ազդեցությունը կարող է լինել վարչական, կրիմինալ, ընտրակաշառք, փորձում են առավոտյան հնարավորինս շուտ բերել տեղամաս, որպեսզի տեսնեն ով եկավ, ով չեկավ և մինչև երեկոյան տեղամասի փակվելը առավել շատ ժամանակ ունենան հասկանալու, թե այդ չեկողները ուր են, չեկողներին կանչեն, գտնեն․․․ Այս թաղամասն էլ ցավոք սրտի բացառություն չի, ինչը խոսում է նրա մասին, որ ընտրողների վրա ոչ առողջ ազդեցությունները դեռևս տեղ ունեն»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին