Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:25 30-03-2025

Փարաքարի ընտրություններում բարձր մասնակցություն, բայց նաև խախտումներ․ դիտորդի գնահատականը

Oragir.News-ը Մերձավանի 17/07 ընտրատեղամասում զրուցեց «ՀայաՔվե» հասարակական կազմակերպության դիտորդական առաքելության ներկայացուցիչ Ատոմ Մխիթարյանի հետ։

Վերջինս նշեց, որ իրենց թիմը Գյումրիում և Փարաքարում իրականացնում է դիտորդական առաքելություն՝ հետևելով ընտրական գործընթացին և արձանագրելով հնարավոր խախտումները։

Մխիթարյանի գնահատմամբ՝ Փարաքարում մասնակցության ցուցանիշը բավականին բարձր է, ինչը, ըստ նրա, պայմանավորված է համայնքապետի թեկնածուների ակտիվ քարոզարշավով և ընտրողների հետ կատարված աշխատանքով։

Նա նշեց, որ քարոզչական պաստառները պետք է հեռացվեն նախքան ընտրությունները, սակայն ընտրատեղամասին շատ մոտ են պաստառները:

Մխիթարյանի խոսքով, արձանագրվել են նաև խախտումներ, որոնցից առավել ակնառուն կապված է եղել քվեաթերթիկների, ըստ իրենց, ուղղորդման հետ, որը մի քանի անգամ նկատել են. «Մենք երբեմն նկատում ենք դեպքեր երբ մարդկանց ուղղակի ուղղորդում են, դա նշանակում է տանել տեղամաս և չակերտներում հուշել»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի