Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:40 30-03-2025

Ումից ինչ ունեմ թաքցնելու. քաղաքացին Փարաքարում բաց է քվեարկել

Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսել է, որ Փարաքարի 14/12 ընտրատեղամասում տարեց քաղաքացին քվեարկել է բաց տարածքում՝ անտեսելով գաղտնի քվեարկության սկզբունքը։

Երբ հանձնաժողովի անդամները նկատել են դա, նրանք անմիջապես փորձել են միջամտել՝ հորդորելով քաղաքացուն քվեարկել գաղտնիության կանոններին համապատասխան։

Սակայն վերջինս արձագանքել է. «Ումից ինչ ունեմ թաքցնելու»։

Ընտրական օրենսգրքի համաձայն՝ յուրաքանչյուր քաղաքացի պետք է իր ընտրությունը կատարի գաղտնիության պայմաններում, առանց արտաքին ազդեցության։ Չնայած հանձնաժողովի անդամների փորձերին կարգավորել իրավիճակը, քաղաքացու ինքնավստահ պահվածքը թույլ չի տվել կանխել խախտումը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին