Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 18:30 25-03-2025

Անդրանիկ Քոչարյանին ոչ մեկը չի կարող սաստել․ հարցում

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի պահվածքին լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հանդեպ։

«Շատ վատ եմ վերաբերվում։ Ես այդ միջադեպին ծանոթանալուց անմիջապես հետո զանգահարել եմ Անդրանիկ Քոչարյանին։ Ես ինքս մի քանի դեպք եմ ունեցել, որոնց հետ կապված հանրությունն ու լրագրողները որոշակի արձագանք են ունեցել: Ես ներողություն եմ խնդրել և համարում եմ, որ դրանով ավելի եմ ուժեղացել։ Կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ, որը ներողություն է խնդրում, էլ ավելի է ուժեղանում»,- ասել է նա։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ալեն Սիմոնյանը դատապարտել է լրագրողի նկատմամբ Անդրանիկ Քոչարյանի պահվածքը։ Ինչ եք կարծում՝ Անդրանիկ Քոչարյանը կսաստվի՞ դրանից»։

Հարցվածներից մեծ մասը նշեց, որ Անդրանիկ Քոչարյանին ոչինչ չի կարող սաստել։ «Թաղեմ Ալեն Սիմոնյանին»,- վրդովված պատասխանեց մի կին։ Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ տեղյակ չէ, թե ինչի մասին է խոսքը։

«Չեմ նայում ու տեղյակ չեմ ինչի մասին է խոսքը»,- նշեց նա։ Հարցվածներից մեկի կարծիքով էլ՝ ոչ ոք չի կարող սաստել Անդրանիկ Քոչարյանին։ «Դժվար թե սաստի, ոչ մեկն էլ չեն կարող նրան սաստել»,- ասաց նա։

«Ես դրանց մասին խոսել չեմ ուզում»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։ Քաղաքացիներից մեկն էլ ասաց, որ չպետք է ամեն բան հանրայնացնել։ «Մեկը մյուսին ցեխ շպրտել չի սազում։ Բոլորն էլ սխալներ ունենում են, բայց հանրային դարձնել պետք չի»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար