Ներքին 1 տարի առաջ - 22:14 19-03-2025

Օրենքը լղոզված է. Ագրարայինում բարոյականության սահմաններն անցել են

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Ագրարային համալսարանում Կառավարության քվոտայով նշանակված 5 անդամներից 3-ը ԿԳՄՍ նախարարությունից են, մինչդեռ օրենքը թելադրում է 25% ուսանողների ներգրավվածություն, 25%՝ Կառավարության անդամների, իսկ Կառավարությունը որոշել է նախապատվությունը տալ ԿԳՄՍՆ-ին, այն դեպքում, երբ կարող էին ներգրավվել տարբեր ոլորտների ներկայացուցիչներ:

Այս թեմայի շուրջ Oragir.News-ը զրուցեց կրթության փորձագետ Ցոլակ Ակոպյանի հետ, որը նշեց, որ սա օրենքի խախտում չի, բայց հարց է առաջանում՝ արդյոք նման կազմը բուհի կառավարման համար արդյունավետ է։

«Դե յուրե՝ օրենքի խախտում չկա, բայց այս իշխանությունները վաղուց անցել են բարոյականության բոլոր սահմանները։ Նիկոլ Փաշինյանը իշխանության գալուց հետոհայտարարում էր, որ բուհերի ղեկավարներին ու ռեկտորներին պետք է ընտրեն ուսանողները, Կառավարությունը պետք է 0 ազդեցություն ունենա, քաղաքական դեմքեր պետք է չլինեն։ Սակայն փորձը ցույց տվեց, որ դա պարզապես խոսքեր էին։ Իրականում Կառավարությունն այսօր շատ ավելի մեծ ազդեցություն ունի բուհերի կառավարման վրա»,- ասում է Ակոպյանը։

Ըստ նրա՝ այն վայրերում, որտեղ Կառավարությունը չի կարողանում ազդել հոգաբարձուների խորհրդի կազմի վրա, այն պարզապես լուծարում են և ձևավորում երեք անդամից բաղկացած խորհուրդ՝ Արդարադատության նախարարի ղեկավարությամբ, ապա իրենց նախընտրած մարդուն նշանակում ռեկտոր։

«Այս պրակտիկան արդեն կիրառվել է ինչպես ԵՊՀ-ում, այնպես էլ Բրյուսովի համալսարանում։ Սա անարդյունավետ մոդել է, քանի որ հոգաբարձուների խորհրդի իմաստն այն է, որ տարբեր ոլորտների մարդիկ ներգրավված լինեն և ապահովեն բուհի արդյունավետ կառավարումը։ Օրենքը լղոզված մեկնաբանություն է տալիս այս հարցին, ինչը իշխանություններին թույլ է տալիս իրենց քաղաքական շահերին համապատասխան որոշումներ կայացնել»,- ընդգծում է կրթության փորձագետը։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:53 ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը