Արտաքին 1 տարի առաջ - 18:25 19-03-2025

Թրամփը և Պուտինը, հավանաբար, կհանդիպեն Սաուդյան Արաբիայում. Ուիթքոֆ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը Սաուդյան Արաբիայում «հավանաբար տեղի կունենա»:

Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

«Ես չեմ կարող խոսել նրանց փոխարեն, բայց վստահ եմ, որ դա տեղի կունենա»,- ասել է Ուիթքոֆը Bloomberg-ին: