Ներքին 1 տարի առաջ - 14:35 19-03-2025

Telcell-ը նոր ծրագրային լուծում է տվել տերմինալներից մանրադրամների հնարավոր գողությունը կանխելու համար

Telcell ընկերությունը նոր ծրագրային լուծում է տվել տերմինալներից մանրադրամների հնարավոր գողությունը կանխելու համար։ Այսպիսով, եթե տերմինալն ունի մանրադրամն ընդունող սարքի հետ խնդիր, ապա մինչ մանրադրամը տերմինալի մեջ գցելը, տերմինալի վրա հայտնվում է զգուշացում․

«Տվյալ տերմինալով այս պահին հնարավոր չէ կատարել մանրադրամով վճարում։ Խնդրում ենք օգտագործել թղթադրամ կամ մոտենալ այլ Telcell Terminal-ի»։

Վերջին շրջանում որոշ «հնարամիտ» քաղաքացիներ փորձել են Telcell Terminal-ներից մանրադրամներ գողանալ։ Երբ ապարատը փորձել է ստանալ մանրադրամը, նրանք հենց այդ տեղում տարբեր իրեր են մտցրել և վերցրել հավաքված գումարը։ Այսինքն՝ հաճախորդը մանրադրամը գցել է ապարատի մեջ, սակայն տոմս չի ստացել, քանի որ գումարը չի գնացել ապարատ, այլ հավաքվել է ընդունման կետում ու մնացել այդտեղ։

Նման դեպքեր գրանցվել են հիմնականում կանգառների մոտ տեղակայված տերմինալներում, որտեղ մանրադրամներն ավելի շատ են հավաքվել։

Խնդիրը հայտնաբերելուց հետո Telcell-ի անվտանգության աշխատակիցների օպերատիվ քայլերի շնորհիվ հարցին արագ տրվել է վերոնշյալ ծրագրային լուծումը։

Telcell ընկերությունը հորդորում է չարագործներին զերծ մնալ նման արարքներից, քանի որ դրանք հայտնաբերվում են արագ, իսկ արդյունքում տուժում են օրինապաշտ քաղաքացիները, որոնք բախվում են անհարմարությունների և կրում են ֆինանսական կորուստ։

«ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲ ընկերությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:53 ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը