Ներքին Տեսանյութ Հարցում 1 տարի առաջ - 18:00 18-03-2025

Պատանդների հարցը զանգելով չեն լուծում․ շատ վատ է, որ Ալեն Սիմոնյանը դա չգիտի․ հարցում

Նախօրեին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, խորհրդարանում ասել է, որ հստակ քայլեր է ակնկալում ԱՄՆ-ը նոր վարչակազմից՝ Բաքվում պահվող հայ պատանդներին ազատ արձակելու համար: Պատասխանելով լրագրողների հարցին, նաև այդ քայլերը նախանշեց, հույս հայտնելով, թե ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Մայք Ուոլցի հայտարարությունը սոսկ հայտարարություն չի մնա: «Հուսանք, որ այդ հայտարությանը կհետևի հստակ քայլեր և դա ուղղակի հայտարարություն չի՝ լինի հայտարության համար։ Չգիտեմ, թող զանգեն, պայմանավորվեն՝ ոնց են մեր գերիներին, մեր մարդկանց հետ տալիս, բոլորին անխտիր՝ անկախ, որ ժամանակ են գերեվարվել»,- ասել է նա։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ալեն Սիմոնյանն ասում է՝ թող զանգեն, պայմանավորվեն, թե ոնց են մեր գերիներին հետ տալիս։ Ըստ ձեզ՝ ով պետք է զբաղվի մեր պատանդների խնդրով»։

Հարցվածների մեծ մասը նշեց, իշխանությունն ինքը պետք է զբաղվի պատանդների խնդրով։
«Իհարկե կառավարությունը, եթե իրանք մի քիչ ամոթ ունեն կամ խիղճ ունեն։ Ամոթ իրանց, որ էդ երկուսից էլ չունեն»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ պետք է զբաղվի կառավարության ղեկավարը։
«Նիկոլ Փաշինյանը, ուրիշ ոչ ոք»,- նշեց նա։

«Ալեն Սիմոնյանը գլուխը պատին է տալիս»,- վրդովված ասաց մեկ այլ քաղաքացի։
Հարցվածներից մեկն էլ նշեց, որ դա զանգով չեն անում։

«Շատ վատ է, որ Ալեն Սիմոնյանը չգիտի, որ այդ հարցը զանգելով չեն լուխում, կա դիվանագիտական խողովակներ։ Ալեն Սիմոնյանին կարելիա ուրիշ հարցերով զանգել»,- պատասխանեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
14:20 Ուժեղ կարկուտ՝ Արթիկում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Ձեզ գուցե հետաքրքրի