Արտաքին 1 տարի առաջ - 18:05 13-03-2025

Իսրայելական օդուժն ավիահարված է հասցրել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսին

Իսրայելական օդուժը ավիահարված է հասցրել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի Դումար շրջանի բնակելի շենքի ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Syria TV-ին։

Տեղեկություններ կան ավիահարվածի հետևանքով վիրավորների մասին, սակայն այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Հրատարակության տվյալներով՝ իսրայելական գրոհի թիրախ է դարձել Դամասկոսի արվարձանում գտնվող պաղեստինցիներից մեկը։

Չնայած սիրիական կողմը հաղորդում է բնակելի շենքի վրա իրականացված հարվածի մասին, Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ օդուժը հարձակում է իրականացրել Դամասկոսում գտնվող «Իսլամական ջիհադ» շարժման հրամանատարական կենտրոնի վրա։

«Հրամանատարական կենտրոնն օգտագործվում էր պաղեստինյան Իսլամական ջիհադի կողմից Իսրայել պետության դեմ ահաբեկչական գործողություններ պլանավորելու և ուղղորդելու համար», - նշված է հաղորդագրության մեջ։

Իր հերթին, Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հաստատել է Դամասկոսի վրա հարձակումը՝ նշելով. «Մենք թույլ չենք տա, որ Սիրիան սպառնալիք դառնա մեզ համար»։

Palestine Today հեռուստաալիքի տեղեկացմամբ՝ «Իսլամական ջիհադ» խմբավորման խոսնակ Մուհամմեդ ալ-Հաջ Մուսան հայտարարել է, որ Դամասկոսի վրա իսրայելական հարձակման թիրախ է դարձել դատարկ տունը, ոչ թե շարժման շտաբը, ինչպես պնդում է Իսրայելը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար