Ներքին 1 տարի առաջ - 10:50 07-03-2025

Տիգրան Ավինյանը չի վստահում իր իսկ ղեկավարած համակարգին․ նրա երեխան սովորում է մասնավոր դպրոցում

Oragir.News-ի տեղեկություններով, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի երեխան հաճախում է մասնավոր դպրոց։ Երեխայի լավագույն շահից ելնելով՝ չենք հրապարակում դպրոցի անունը։

Բայց հարկ է արձանագրել, որ տեղի ունեցածն անընդունելի փաստ է, քանի որ Տիգրան Ավինյանի կառավարման տակ են գտնվում Երևանի դպրոցները։

Իսկ քաղաքապետի նման որոշումը գալիս է ցույց տալու մեկ պարզ ճշմարտություն․ Ավինյանն ինքն էլ չի վստահում իր ղեկավարած համակարգին ու աջակցում է, որ խորանա այն կարծրատիպը, որ ովքեր փող չունեն, ստիպված են բավարարվել եղածով, իսկ ովքեր փող ունեն, պիտի յուրահատուկ կրթություն ստանան։

Ցավով պետք է արձանագրել նաև, որ սա նորություն չէ և երևույթը միայն Ավինյանով պայմանավորված չէ։ Արտերկրում են սովորում նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի երեխաները։

Հավելենք, որ այս միտումը շատ հնուց է գալիս․ մասնավոր դպրոցում են սովորել նաև ԿԳՄՍ նախկին նախարար Արմեն Աշոտյանի որդիները։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին