Արտաքին 1 տարի առաջ - 23:50 06-03-2025

Սիրիայում բախումներ են սկսվել. իշխանությունը պարետային ժամ է սահմանել

Հասարակական անվտանգության վարչությունը, որը ենթարկվում է Սիրիայի նոր կառավարությանը, որոշել է պարետային ժամ սահմանել Տարտուս քաղաքում մարտի 6-ին տեղական ժամանակով ժամը 22:00-ից մինչև մարտի 7-ի առավոտյան ժամը 10:00-ն՝ կապված երկրում նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի կողմնակիցների հետ մի շարք զինված բախումների հետ:

Բողոքի ցույցեր են սկսվել Սիրիայի Տարտուս և Լաթաքիա քաղաքներում, լսվել են կրակոցներ։ Նախկին նախագահ Ասադի կողմնակիցները նոր իշխանություններին դեմ են։

Ցուցարարները դարանակալել են Լաթաքիայի շրջակայքում և սպանել նոր կառավարության անվտանգության աշխատակիցներին:

«Տարտուս քաղաքի հանրային անվտանգության վարչությունը հայտարարում է ընդհանուր պարետային ժամ սահմանելու մասին այսօր երեկոյան ժամը 22:00-ից մինչև 2025 թվականի մարտի 7-ը՝ ուրբաթ, ժամը 10:00-ն»,- նշվում է հայտարարության մեջ, որը հրապարակել է սիրիական «Ալ Վաթան» թերթը:

Սիրիայի ՆԳՆ-ի աղբյուրը Al Jazeera-ին էլ հայտնել է, որ Տարտուսում տեղի ունեցած բախումների հետևանքով ՆԳՆ երկու աշխատակից է զոհվել, չորսը՝ վիրավորվել։

Բացի այդ իշխանությունները պարետային ժամ են հայտարարել Հոմս և Ջաբլե քաղաքներում բողոքի ցույցերից և անկարգություններից հետո:

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
21:00 Նիկոլ Փաշինյանի հետ շփվողների մեջ սերը մեռնում է․ Հարություն Մնացականյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ