Արտաքին 1 տարի առաջ - 22:10 06-03-2025

Ուկրաինան և ԱՄՆ-ն վերսկսել են աշխատանքը. Զելենսկի

Ուկրաինան և Միացյալ Նահանգները վերսկսել են աշխատանքը, հույս ունենք, որ հաջորդ շաբաթ տեղի կունենա բովանդակալից հանդիպում։ Դրա մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Հայտնում է News.am-ը:

«Ուկրաինան ոչ միայն պատրաստ է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել խաղաղության համար, այլև առաջարկում է՝ ինչպիսին պետք է լինեն այդ քայլերը։

Բոլորը պետք է համոզված լինեն, որ Ռուսաստանը գիտակցում է պատերազմը դադարեցնելու անհրաժեշտությունը։ Դա կարելի է ցույց տալ երկու տեսակի լռությամբ, որոնք հեշտ է հաստատել և վերահսկել, այն է՝ հարձակման բացակայությունը էներգետիկ և այլ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա, այսինքն՝ հրթիռների, ռումբերի և հեռահար անօդաչու թռչող սարքերի օգտագործման հրադադար, և հրադադար ջրում, այսինքն՝ ռազմական գործողությունների դադարեցում Սև ծովում։

Հաջորդ քայլը տարրական վստահությունն է այն հանգամանքների նկատմամբ, որոնցում ընթանում են բանակցությունները։ Գերիների ազատ արձակումը կարող է լինել տարրական վստահության հաստատման միջոց։

Ցանկացած հրադադար և վստահության ամրապնդման ցանկացած միջոց կարող է լինել միայն լիարժեք և արդար կարգավորման նախաբան, անվտանգության երաշխիքների վերաբերյալ համապարփակ համաձայնագիր և պատերազմի ավարտ:

Ուկրաինայի անվտանգությանն առնչվող ցանկացած հարց պետք է լուծվի Ուկրաինայի մասնակցությամբ: Բացի դրանից, այն ամենը, ինչ ազդում է Եվրոպայի անվտանգության վրա, պետք է լուծվի Եվրոպայի մասնակցությամբ»,- նշել է Զելենսկին։

Fox-ի լրագրող Ժակի Հենրիխը հայտնել է, որ «Ռուբիոն, Ուիթքոֆն ու Ուոլցը երեքշաբթի կմեկնեն Էր Ռիադ՝ ուկրաինացիների, այդ թվում՝ Երմակի հետ հանդիպելու նպատակով»:

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
21:00 Նիկոլ Փաշինյանի հետ շփվողների մեջ սերը մեռնում է․ Հարություն Մնացականյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ