Ուղիղ եթեր
Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 08:55 06-03-2025

Պանամայի ջրանցքը հանձնում են ԱՄՆ–ին․ BBC

Հոնկոնգյան ընկերությունը, որը վերահսկում էր 2 խոշոր նավահանգիստ Պանամայի ջրանցքի շրջակայքում, որոշել է հանձնել ամերիկյան ընկերություններին։ Որոշումը կայացվել է Թրամփի ճնշումների ֆոնին, քանի որ նա հայտարարել էր, որ ցանկանում է «վերադարձնել Պանամայի ջրանցքը» ԱՄՆ-ին։ Այս մասին գրում է BBC-ն։

Պանամայի ջրանցքն ունի ռազմավարական մեծ նշանակություն, քանի որ այն ապահովում է կապ Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսների միջև, և դրա նկատմամբ վերահսկողությունը կարևոր է ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական առումով։