Արտաքին 1 տարի առաջ - 23:07 05-03-2025

Փետրվարին Թուրքիայում սպանվել է 16 կին

«Կանանց սպանությունները կասեցնելու թուրքական պլատֆորմի» հրապարակած զեկույցի համաձայն՝ 2025 թվականի փետրվարին Թուրքիայում սպանվել է 16 կին, իսկ ևս 21-ի մահը համարվել է կասկածելի:

Սպանված 16 կանանցից 11-ի կյանքը խլել են իրենց բնակարանում. 4-ին սպանել է ամուսինը, 3-ին՝ որդին, 2-ին՝ զուգընկերը, 1-ին՝ հայրը, իսկ մյուսին՝ ազգականը: Հայտնում է ermenihaber-ը:

Կանանց սպանության հիմնական պատճառները կապված են եղել իրենց անձնական որոշումների հետ․ 3-ը սպանվել են ամուսնալուծվել ցանկանալու, չհաշտվելու կամ ամուսնանալուց հրաժարվելու համար, մեկը՝ որդու չաշխատելու մասին խոսելու պատճառով: Մյուս 12-ի սպանության պատճառները դեռևս մնում են անհայտ:

Վերոնշյալ հարթակը կոչ է արել պարզաբանել 21 կնոջ մահվան կասկածելի հանգամանքները՝ նշելով, որ ինքնասպանություն, դժբախտ պատահար կամ բնական մահ ներկայացվող դեպքերը զգալիորեն աճել են հատկապես համավարակից հետո։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
21:00 Նիկոլ Փաշինյանի հետ շփվողների մեջ սերը մեռնում է․ Հարություն Մնացականյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին