Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 22:30 03-03-2025

«Անորայի» հաջողությունը լավ կանդրադառնա հայ կինոյի վրա․ Վաչեն շատ լավ է խաղում․ հարցում

Լոս Անջելեսում կայացած «Օսկար»-ի 97-րդ մրցանակաբաշխությանը «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթող ճանաչվեց ամերիկացի ռեժիսոր Շոն Բեյքերի «Անորա» կատակերգական դրաման, իսկ Շոն Բեյքերը համարվեց «Լավագույն ռեժիսոր»։

«Լավագույն գլխավոր դերասանուհի» անվանակարգում հաղթել է Մայքի Մեդիսոնը՝ մերկապարուհի Անորա Միխեևայի դերի համար։ «Անորա»-ն «Օսկար» է ստացել նաև «Լավագույն սցենար» և «Լավագույն մոնտաժ» անվանակարգերում։

Հավելենք, որ Ֆիլմը գլխավոր մրցանակի էր արժանացել նաև 2024-ին Կաննի միջազգային կինոփառատոնում։

Oragir.News-ը այսօր շրջեց մայրաքաղաքում և անցորդներին հարց ուղղեց․ «Ի՞նչ եք կարծում, այս հաջողությունը ինչպես կանդրադառնա հայ կինոյի զարգացման վրա»։

«Կարծում եմ՝ շատերը կոգևորվեն և հայ ֆիլմը էլ ավելի առաջ կգնա»,- ասաց հարցվածներից մեկը։ Մի քաղաքացու խոսքով՝ «Անորայի» հաջողությունը մեծ հնարավորություններ կտա հայ կինոյին։

«Պետք է լավ անդրադառնա։ Վաչեն շատ լավ է խաղում»,- նշեց անցորդնեիից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։