Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 10:35 03-03-2025

Բաքուն ժխտում է Սումգայիթի ջարդերը. Anadolu

Բաքուն քննադատել է Հայաստանի հայտարարությունները Սումգայիթի իրադարձությունների վերաբերյալ. այս մասին գրում է թուրքական Anadolu լրատվականը

Հայաստանի ԱԳՆ-ի կողմից փետրվարի 27-ին արված հայտարարությունը, որով Ադրբեջանը մեղադրվում է Սումգայիթի ջարդերի համար, Ադրբեջանի իշխանությունները համարել են «անհիմն և պատմական փաստերի խեղաթյուրում»։

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել է, որ այս հայտարարությունն ուղղված է «Ադրբեջանի ժողովրդի դեմ իրականացված բռնությունները և զանգվածային տեղահանումները թաքցնելուն»։

Նա պնդել է, որ Հայաստանը փորձել է «անհիմն տարածքային պահանջներ ներկայացնել Ադրբեջանին»՝ 1980-ականների վերջից սկսած։