Ներքին 1 տարի առաջ - 12:44 02-03-2025

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Բուն Բարեկենդանը

Երգ, պար, մեծ տոնախմբություն ու ժողովրդական խաղեր. այս ամենը վկայում է ազգային ամենաուրախ տոներից մեկի մասին. «Բարեկենդան օրեր են, խելքս գլխես կորեր է»: Բարեկենդան նշանակում է կենդանություն, բարի կյանք:

Մեծ Պահքից առաջ մարդիկ կուշտ ուտում են, ուրախանում, որ հաջորդ օրվանից անցնեն պահեցողության շրջան:

«Բուն Բարեկենդանը մեզ հիշեցնում է մեր դրախտային կյանքը, Տիրոջ ներկայությունը վայելելը, կատարյալ հոգևոր վիճակը, երբ մարդ մեղք չէր գործել, թաթախված չէր մեղքերի մեջ և ապրում էր Տիրոջ, կենդանական ու բուսական աշխարհի հետ կատարյալ ներդաշնակության մեջ»,- նշում է Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Օրդոյանը:

Մարդու մեղքի պատճառով փոխվեց աստվածային տնօրինությունը: Մարդը դարձավ մահկանացու, զրկվեց բարի կենդանությունից: Դրախտից արտաքսումից հետո, սակայն, Աստված երես չթեքեց մարդկանցից, տվեց Իրեն մոտենալու հնարավորություն:

«Բուն Բարեկենդանը մեզ հիշեցնում է դրախտային վիճակը, որն ապրել են մեր նախամայրն ու նախահայրը: Մեզնից յուրաքանչյուրը կարող է հասնել այդ վիճակին: Մեծ Պահքը հուշում է, թե ինչպես կարող ենք վերադարձնել հավիտենական ուրախությունը»,- նշում է Տեր Արարատը:

Պահեցողության շրջանը մեզ աստիճանաբար բարձրացնում է հոգևոր աստիճանով՝ հասնելու մեր իրական նպատակին՝ արժանանալու Երկնային Արքայությանը, դրախտային վիճակին, հավելում է քահանան:
Բարեկենդանին նախորդող շաբաթ օրը՝ երեկոյան ժամերգության ժամանակ, փակվում են եկեղեցիների վարագույրները։ Դրանք բացվում են Սուրբ Հարության Ճրագալույցի Սուրբ Պատարագին: Մեծ Պահքի ընթացքում վարագույրը բացվում է Ծաղկազարդի տոնին, Ավագ հինգշաբթի՝ Սուրբ Պատարագին և ոտնլվայի արարողությանը, Ս. Գրիգոր Լուսավորչի՝ մուտն ի վիրապ տոնին, Տեառնընդառաջի ու Ավետման տոներին, եթե վերջիններս հանդիպում են Մեծ Պահքի ընթացքում: Մինչև Սուրբ Հարության տոն Ավետարանն այլևս չեն համբուրում, այն խորհրդանշում է Ադամի ու Եվայի զրկվելը Կենաց Ծառի պտղից:

Ժամանակին Բարեկենդանին բնորոշ էին մեծ տոնախմբությունները, գլխավոր զվարճությունը դիմակավոր խաղերն ու թատերական ժողովրդական ներկայացումներն էին: Տոնը շարունակում են նշել նաև մեր օրերում՝ վերհիշով ազգային ավանդույթները: ԱՀԹ-ում տարբեր տարիների տոնը նշվել է տոնախմբություններով, շքերթներով: Մասնակիցները, դիմակներով, հեքիաթի հերոսների ուղեկցությամբ, շուջպար են բռնել: Կազմակերպվել են թատերական ներկայացումներ, ներկայացվել են ծիսական ուտեստներ, ձեռագործ աշխատանքներ, անցկացվել են ազգային խաղերի մրցումներ:

Մարտի 3-ից սկսվում է Մեծ Պահքը:

Նյութը՝ qahana.am-ի:

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով