Արտաքին 1 տարի առաջ - 16:25 24-02-2025

Իլոն Մասկի ազդեցությունը Գերմանիայի ընտրություններին. կեցցե’ն «ծայրահեղները»

Գերմանիայում ծայրահեղ աջ կուսակցությունների աճը շարունակում է մտահոգության պատճառ դառնալ հատկապես օտարերկրացիների և միգրանտների համար։ «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունը, որը վերջին տարիներին ակտիվացել է, հաճախ հանդես է գալիս ներգաղթի սահմանափակման, երկքաղաքացիության վերացման և գերմանական ազգային ինքնության խստացման դիրքերից։

Փորձագետ Ջոաննա Ռյուդիգերի դիտարկմամբ՝
1. AfD-ն դեմ է Գերմանիայի քաղաքացիության ստացման արագացված օրենքին և ցանկանում է վերականգնել 1990-ականների խիստ չափանիշները, որոնք բարդացնում էին օտարերկրացիների ինտեգրումը։
2. Չնայած միգրանտների հնարավոր քաղաքացիություն ստանալուն, AfD-ն նրանց կարող է չընդունել որպես «իսկական» գերմանացիներ, քանի որ կուսակցության որոշ գործիչներ ազգային ինքնությունը կապում են էթնիկ ծագման հետ։

Վերջին շրջանում հայտնի գործիչներ, այդ թվում՝ Իլոն Մասկը, օգտագործում են իրենց ազդեցությունը AfD-ին աջակցելու համար։ Այս աջակցությունը կուսակցության ֆինանսավորման և քարոզչության ընդլայնման պատճառ է դարձել, ինչի արդյունքում կուսակցությունը կազմակերպում է զանգվածային հանրահավաքներ և գովազդային արշավներ։

Օրինակ, մի քաղաքում AfD-ն տեղադրել է նոր պաստառներ, որոնցից մեկը կրում է «Ալիսան՝ Գերմանիայի համար» կարգախոսը։ Այս արտահայտությունը հիշեցնում է արգելված նացիստական կարգախոսը՝ «Ամեն ինչ՝ Գերմանիայի համար» (Alles für Deutschland), ինչը ակնարկ է կուսակցության գաղափարական արմատների մասին։

Այս իրավիճակը լրջորեն անհանգստացնում է Գերմանիայում ապրող ներգաղթյալներին, որոնց համար AfD-ի հաղթանակը կարող է վտանգավոր լինել։ Այն ենթադրում է ներգաղթի քաղաքականության խստացում, քաղաքացիական իրավունքների սահմանափակում և ազգային-պահպանողական օրակարգի իրականացում։

Այն, որ Գերմանիայի հատուկ ծառայությունները AfD-ին դասակարգում են որպես ծայրահեղական հոսանք, արդեն իսկ ազդակ է՝ հասկանալու, թե որքան ռիսկային կարող է լինել այդ կուսակցության կողմից իշխանության ստացումը։

Նշենք, որ երեկ՝ փետրվարի 23-ին, Գերմանիայում անցկացված խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ Ֆրիդրիխ Մերցի գլխավորած պահպանողական CDU/CSU դաշինքը հավաքել է ձայների 28,6%-ը ։ Երկրորդ տեղում է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը (AfD)՝ 20,8%, կանցլեր Օլաֆ Շոլցի ձախ կենտրոնամետ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (SPD)՝ 16,4%-ով երրորդ տեղում է։ Չորրորդը «Ալյանս 90/Կանաչներ» ձախ լիբերալներն են ձայների 11,6%-ով, հինգերորդը Ձախ կուսակցությունն է 8,8%։

Քնարիկ Սահակյան

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
10:03 Թե ինչպես մի հարգելի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց, շնորհակալ եմ. Նիկոլ Փաշինյան