Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 17:14 22-02-2025

«Ազատությունը» 10:0 կանի Արայիկ Հարությունյանին․ Հայկ Դեմոյան

Հայկ Դեմոյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

««Ազատությունը» սկսեց ֆեյք էլ տարածել․
Ահա այսպիսի խորագրով երեկ գրառում է կատարել Նիկոլի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: Կյանքը, ինչպես գիտենք հետաքրքիր է, քանի որ չգիտես, թե երբ ու ինչպես կհանդիպես հերթական անակնկալի: Եվ ահա այդ անակնկալը մատուցում է Արայիկ Հարությունյանը, նույն Արայիկը, ով 2018 թ. հուլիսի 2-ին ներխուժելով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի աշխատասենյակ, հաջորդ օրը անամոթաբար հայտարարեց, թե ես ԱՄՆ-ից վերադառնալուց հետո զավթել եմ տնօրենի առանձնասենյակն ու ծառայողական մեքենան: Արայիկ Հարությունյանը գիտակցաբար բոլոր հայկական զլմներին, այդ թվում նաև «Ազատությունը», բացահայտ ու լկտի սուտ էր տարածում, քանի որ այդ պահին ես պաշտոնապես ազատված չէի ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատարի կարգավիճակից ու միջադեպից հետո մեկ տարի ու կես Պետեկամուտների կոմիտեում հաշվառված էի նույն կարգավիճակով:

Բոլոր լրատվամիջոցներից միայն «Ազատությունը» կրկնեց Արայիկ Հարությունյանի ապատեղեկատվությունն ու ինձ մեղադրեց նույն ոճով, թե իբր փորձել եմ զավթել ՀՑԹԻ տնօրենի առանձնասենյակը, որտեղ այդ պահին գտնվում էր իմ անձնական գույքը: Այս պահին դատաքննության փուլ չի մտնում Հարություն Մարությանի նախաձեռնությամբ 2021 թ. հարուցված քրեական գործը, որի շրջանակում հարցաքննվելով, Արայիկ Հարությունյանին, Հովհաննես Հովհաննիսյանին և ևս երկու անձի մեղադրել եմ նյութական վնաս հասցնելու և մի շարք քրեորեն պատժելի արարքներ կատարելու մեջ:

Ի՞նչ եք կարծում, ինչու՞ այս քրեական գործը նախաքննությունից չի մտնում դատաքննության փուլ: Կարծում եմ հասկացաք, թե ինչու…

Հիմա ես շատ առողջ ու կառուցողական առաջարկ ունեմ. «Ազատությունը» մեղադրում է Արայիկ Հարությունյանին 2018 թ. ֆեյք ու ստահոդ տեղեկություններով իրենց լրատվամիջոցին ապակողմնորոշելու ու արդյունքում սուտ տեղեկությունն տարածելու համար, ես էլ կհիմնավորեմ իրենց եթերում, թե ինչ շարժառիթներով էին Արայիկ Հարությունյանն ու Հովհաննես Հովհաննիսյանը ավազակային ներխուժում կատարել ՀՑԹԻ տնօրենի առանձնասենյակ, կմանրամասնեմ կատարված հափշտակումների ու փողերի լվացման օպերացիայի մասին, կցուցադրեմ նաև անվտանգության տեսախցիկի արձանագրած մինչ օրս չհրապարակած տեսանյութեր:

Արդյունքում «Ազատությունը» 10:0 կանի Արայիկ Հարությունյանին: Հրավեր-առաջարկս անժամկետ է…»

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
14:53 ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը
17:36 Կառավարության շենքում հարմար տեղավորված խմբակը պետական բյուջեի հետ հերթական խարդախությունն է իրականացրել. Ավետիք Քերոբյան
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի