Ներքին 1 տարի առաջ - 19:17 20-02-2025

Սուրենավանում «Nissan Pathfinder»-ով վթարի է ենթարկվել դեսպանատան աշխատակիցը. shamshyan.com

Այսօր` փետրվարի 20-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի Սուրենավան գյուղի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկոլի գոտուց և գլխիվայր հայտնվել առվակում:

Վթարի հետևանքով վարորդին, ով կին է, բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ավտոմեքենան հաշվառված է Հայաստանում գործող դեսպանատներից մեկի հաշվեկշռում, տուժած վարորդն էլ դեսպանատան աշխատակից է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին