Արտաքին 1 տարի առաջ - 16:31 18-02-2025

Հազարավոր զբոսաշրջիկներ բարձրացել են Էթնա՝ ականատես լինելու նոր ժայթքմանը

2025 թվականին Էթնա հրաբխի առաջին ժայթքումն ուժեղացել է՝ առաջացնելով լավայի հզոր հոսքեր և մոխրի արտանետումներ, որոնք երկուշաբթի խախտել են Սիցիլիայի տարածքում օդային հաղորդակցությունը: Հանգստյան օրերին ամբողջ աշխարհից զբոսաշրջիկները ուղևորվել են Սիցիլիայի Էթնա հրաբուխ՝ մոտենալու նրա օդանցքին և ականատես լինելու նոր ժայթքմանը: Հազարավոր մարդիկ բարձրացել են Էթնա, հայտնում են տեղական լրատվամիջոցները:

Ադրանոյի՝ ժայթքման վայրին ամենամոտ բնակավայրերից մեկի քաղաքապետը հրամանագիր է ստորագրել, որն արգելում է որևէ մեկին մոտենալ լավայի հոսքերին: Մինչև փետրվարի 15-ը թույլատրվում էր արշավել խառնարանի մոտ։ Զբոսաշրջիկների մեծ մասին ուղեկցել են պրոֆեսիոնալ զբոսավարներ։ Տարածաշրջանի քաղաքացիական պաշտպանությունը տեղակայել էր կամավորների ջոկատներ, որոնք անհրաժեշտության դեպքում օգնություն կցուցաբերեին զբոսաշրջիկներին։

Էթնա հրաբուխը, որը գտնվում է Սիցիլիայի արևելյան ափին, Եվրոպայի ամենաակտիվ հրաբուխն է։ Նոր ժայթքումը սկսվել է փետրվարի 11-ին։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն