Ներքին 1 տարի առաջ - 18:14 13-02-2025

Փաստաբաններին է ներկայացվել Վարչական դատավարության էլեկտրոնային համակարգը

Արդարադատության նախարարության կողմից իրականացվող վարչական դատավարության նոր էլեկտրոնային համակարգի վերապատրաստումներն ավարտական փուլում են։ Փաստաբանների պալատի հետ համագործակցությամբ այսօր տեղի է ունեցել փաստաբանների վերապատրաստողների վերապատրաստում, առաջիկայում նախատեսված են նաև առավել լայն շրջանակի փաստաբանների ներգրավվածությամբ վերապատրաստումներ:

Նոր համակարգը քաղաքացիներին, փաստաբաններին և պետական բոլոր մարմիններին հնարավորություն է ընձեռելու ամբողջությամբ թվային եղանակով ներկայացնել հայցադիմում, վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ, ինչպես նաև կատարել բոլոր դատավարական գործողությունները՝ արագ և առանց ձգձգումների: Համակարգի ներդրման ծրագրային համակարգող Լիանա Թովմասյանը տեղեկացրել է, որ նախարարությունն առաջիկայում նախատեսում է էլեկտրոնային համակարգի պիլոտային գործարկում, որին կներգրավեն նաև գործող փաստաբանները՝ օգտագործողին առավել հարմար համակարգ ունենալու նպատակով:

Փաստաբանների պալատի անդամ Սրբուհի Գոլոյանը նշել է.
«Այս պահի դրությամբ, լսելով սեմինարը, կարող եմ արձանագրել, որ բավական մատչելի ծրագիր էր պատրաստված և դժվարություններ չի առաջացնի: Շատ հարցերի լուծումներ են տրված այս ծրագրով: Իհարկե, ցանկացած ծրագիր, որ ներդրվում է, պետք է փորձարկել, և բնականաբար խնդիրներ ի հայտ կգան փորձարկման դեպքում»:

Փաստաբան Վիկտորյա Գասպարյանը հավելել է.
«Ընդհանուր առմամաբ շատ գոհ եմ, շատ լավ է կազմվել ծրագիրը, վերապատրաստման ընթացքում որոշակի նկատառումներ են արվել, որոնք հետագայում հաշվի կառնվեն»։

Համակարգը նախատեսվում է պաշտոնապես գործարկել 2025թ.-ի գարնանը:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները
14:20 Ուժեղ կարկուտ՝ Արթիկում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
15:56 Կառավարությունն առաջարկում է Սևանա լճում սիգի որսի չափաքանակը հասցնել 1270 տոննայի