Արտաքին 1 տարի առաջ - 23:01 12-02-2025

Ինչ են քննարկել Թրամփն ու Զելենսկին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Տելեգրամում գրել է, որ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

«Զրույցը շարունակվեց խաղաղության հասնելու հնարավորությունների, թիմային մակարդակով միասին աշխատելու մեր պատրաստակամության, մեր տեխնոլոգիական հնարավորությունների մասին՝ ներառյալ անօդաչու սարքերը և ժամանակակից այլ արտադրությունները: Շնորհակալ ենք նախագահ Թրամփին՝ հետաքրքրվելու համար, թե ինչ կարող ենք անել միասին»,- գրել է Զելենսկին:

Ուկրաինայի նախագահը նաև նշել է, որ քննարկել են Սքոթ Բեսենտի հետ զրույցը և անվտանգության, տնտեսական ու ռեսուրսների փոխգործակցության վերաբերյալ նոր համաձայնագրի նախապատրաստումը: Զելենսկին ասել է, որ նախագահ Թրամփն իրեն ներկայացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր զրույցի մանրամասները։

«Ուկրաինան ամենից շատ է խաղաղություն ուզում։ Մենք Ամերիկայի հետ սահմանում ենք մեր համատեղ քայլերը՝ դադարեցնելու ռուսական ագրեսիան և երաշխավորելու հուսալի, կայուն խաղաղություն։ Ինչպես նախագահ Թրամփն ասաց. let’s get it done»,- գրել է նա:

Զելենսկին հավելել է, որ ինքն ու Թրամփը պայմանավորվել են հետագա շփումների և հանդիպումների մասին:

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
23:23 Ֆրանսիայում դպրոցականների բողոքի շարժումը կարող է նոր թափ ստանալ