Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 14:28 11-02-2025

Ինչ ճանապարհ էլ լինի, Ադրբեջանը դա անվանելու է «միջանցք». Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է՝ տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում Ադրբեջանը Նախիջևանին կապող ցանկացած ճանապարհ անվանելու է «միջանցք»: Սիմոնյանն այս մասին ասաց ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում:

Նա վստահեցրեց, որ բանակցություններն այն տրամաբանության մեջ են, որ ապաշրջափակումը կլինի երկրների ինքնիշխանության ներքո: Նա նկատեց՝ միանշանակ է, որ Ադրբեջանի համար շատ կարևոր է իրենց էքսկլավի հետ կապը, և Հայաստանն իր վերաբերմունքն ու առաջարկները դրա հետ կապված ներկայացրել է:

Անդրադառնալով Ադրբեջանից հնչող հռետորաբանությանը՝ ԱԺ նախագահն ասաց.

«Ինչ ճանապարհ էլ լինի, մեր կողմից` ամենալավ պատկերացրած, իրենց կողմից` վատ պատկերացրած, իրենք դա անվանելու են «միջանցք»: Եկեք ֆիքսենք դա: Եթե անգամ 0 արտոնություն լինի, իրենք, միևնույն է, քաղաքական առումով ասելու են միջանցք: «Միջանցքը», որը չի լինի ՀՀ ինքնիշխանության ներքո, կլինի մեր օրենսդրությունից դուրս՝ մեզ համար անընդունելի է: Ինչ էլ լինի, ինչ էլ վերջում ստացվի, իրենք ասելու են՝ մենք մեր «միջանցքը» ստացանք: Իրենց պետք եղած ժամանակ իրենց մեկնաբանությունը ոնց ուզում՝ տալիս են»:

Սիմոնյանի խոսքով՝ «միջանցքի» խոսակցությունը բացվել է նրանից, որ նպատակ է եղել՝ ռուսական զորքեր բերել, որպեսզի նրանք վերահսկեն, այսպես կոչված, այդ «միջանցքը»:

Ամենից շատ դիտված

18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
17:36 Կառավարության շենքում հարմար տեղավորված խմբակը պետական բյուջեի հետ հերթական խարդախությունն է իրականացրել. Ավետիք Քերոբյան
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին