Արտաքին 1 տարի առաջ - 17:20 08-02-2025

Էստոնիան, Լատվիան և Լիտվան անջատվում են ռուսական էներգահամակարգից

Այսօրվանից Բալթյան երեք երկրները՝ Էստոնիան, Լատվիան և Լիտվան, անջատվում են ռուսական էներգահամակարգից հաղորդում է Associated Press-ը։

Փետրվարի 9-ի երեկոյան արդեն այս երեք երկրները կմիանան Եվրոպական էներգամատակարարման ցանցին՝ Լեհաստանի միջոցով։ Ռուսաստանի Դաշնությունից էներգետիկ անկախություն ստանալու գործընթացը սկսվել է 2018 թվականին, երբ համաձայնագիր ստորագրվեց Լեհաստանի հետ՝ Բալթյան երկրների էներգահամակարգը եվրոպական ցանցերին սինքրոնացնելու մասին։

«Բալթյան էներգահամակարգը վերջապես մեր ձեռքերում է, մենք ամբողջությամբ վերահսկում ենք այն, Ռուսաստանին կզրկենք էլեկտրաէներգիան որպես քաղաքական շանտաժի գործիք օգտագործելու հնարավորությունից», - հայտարարել է Լիտվայի էներգետիկայի նախարար Ժիգիմանտաս Վայչիունասը:

Խորհրդային Միությունից անջատվելուց տասնամյակներ անց Միության էներգացանցից անջատվելը Բալթյան երկրները վաղը կնշեն հանդիսավոր պայմաններում։ Ակնկալվում է, որ Լիտվայում կլինեն Բալթյան երկրների, Լեհաստանի նախագահները և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն