Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 11:05 07-02-2025

Հարբած, ոչ ադեկվատ խոսել է. Սարո Լալայանի կինն` ամուսնու արարքի մասին․ Հրապարակ

Մամուլում երեկ լուր տարածվեց, թե ՀՀ քաղաքացի, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ Սարո Լալայանի սոցիալական քարտը Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության Նոր Նորքի բաժնում մերժել են տրամադրել նախադեպը չունեցող պատճառաբանությամբ՝ անձնագրում քաղաքացու ստորագրության վրա եղել է Արարատ լեռը (Մեծ և Փոքր Մասիսները): Ժամեր անց Ներքին գործերի նախարարությունից պարզաբանում տարածեցին, որ նման քաղաքացի անձնագրային բաժին չի դիմել։

«Հրապարակը» փորձել է պարզել, թե ինչ է իրականում կատարվել։ Լալայանի կինն ասել է, որ ամուսնու պատմածը սուտ է, եղել է խմած, ոչ ադեկվատ վիճակում։

«Մարդը հոգեկան շեղումներ ունի, հարբած, ոչ ադեկվատ խոսել է, չի հասկացել, թե ինչ է խոսել»։

Դիտարկմանը, թե լրատվամիջոցին ասել է՝ Արարատ լեռան պատկերով ստորագրություն ունենալու պատճառով փաստաթուղթ չեն տվել, սակայն ՆԳՆ-ից հերքում են, պատասխանել է․ «Սուտ է ասել, ինքը ոչ մի խնդիր չի ունեցել»,-հայտնել է Լալայանի կինը։

Հիշեցնենք ՝ ՆԳՆ-ից հայտնել էին, թե Սարո Լալայան անուն ազգանունով մարդ չի սպասարկվել այդ ստորաբաժանումում, քաղաքացու հայտնածը չի համապատասխանում իրականությանը։

«Նկատենք նաև, որ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալ ստորաբաժանման 8-րդ պատուհանը, որին, ըստ քաղաքացու, մոտեցել է, սպասարկում է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց, այսինքն՝ նշված պատուհանին մոտենալիս քաղաքացին չէր էլ կարող սպասարկվել։ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ծառայողների կողմից անմիջապես կապ է հաստատվել քաղաքացու հետ, որի ընթացքում քաղաքացին տվել է իրարամերժ տեղեկություններ՝ չնշելով տվյալ ստորաբաժանում այցելելու կոնկրետ օր ու ժամ»,-հայտնել են ՆԳՆ-ից։

Ամենից շատ դիտված

18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան