Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 17:59 06-02-2025

Ռուս գիտնականներն առաջին անգամ ԱԻ-ի օգնությամբ կարդացել են Պուշկինի ջնջած բառերը

Ռուս գիտնականներն ու լեզվաբանները դիմել են արհեստական ինտելեկտի օգնությանը և կարողացել կարդալ Ալեքսանդր Պուշկինի ձեռագրերում ջնջված բառերը։

«Ինձ համար անակնկալ էր, որ նույնիսկ Պուշկինի ձեռագրերում կան բազմաթիվ ջնջված բառեր»,-ասում է ՌԴ ԳԱԱ Ինֆորմատիկայի և կառավարման դաշնային հետազոտական կենտրոնի «Տեսողական համակարգեր» բաժնի վարիչ Դմիտրի Նիկոլաևը։

ԱԻ-ի օգնությամբ ռուս լեզվաբաններ Դմիտրի Նիկոլաևը և Նիկոլայ Պերցովը կարողացել են կարդալ ձեռագրերում արված գծանշումները։ Նիկոլաևի խոսքով՝ Պուշկինի ձեռագրերի վերծանումը երբեմն փոխում է բանաստեղծի ստեղծագործությունների ամբողջական հավաքածուից տողերի մասին պատկերացումները:«Սա իսկապես բացահայտում է՝ սենսացիայի հասնող»,-ասել է նա։

Արդյունքում ԱԻ-ն ցույց է տվել, թե ինչ տեսք ունեին բառերը նախքան գծանշումը:
Լեզվաբանները նշում են, որ այն տարբերակը, որն առաջարկում է նեյրոցանցը, վերջնական չէ։ Վարկածը ստուգում է փորձառու տեքստաբանը, որը ծանոթ է բանաստեղծի ձեռագրին և ստեղծագործությանը:

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի