Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 22:25 02-02-2025

Թբիլիսում բողոքի ակցիայի ժամանակ մի քանի մարդ վիրավորվել է, կան ձերբակալվածներ

Վրաստանի մայրաքաղաքում ընդդիմությունն ու նրա կողմնակիցները կրկին բողոքի ակցիաներ են անցկացնում։ Նրանք մասնակի փակել են «Թբիլիսի մոլի» մոտ գտնվող ճանապարհը: Ոստիկանությունը սկսել է ցուցարարներին բերման ենթարկել այն բանից հետո, երբ ուժայինների և ցուցարարների միջև ծեծկռտուք ու վեճ է սկսվել։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան։

Վրաստանի առաջին ալիքի տեղեկացմամբ՝ բողոքի ակցիայի ժամանակ տուժած մի քանի հոգու շտապօգնության խումբը տարել է դեպքի վայրից։ Թե ինչ վնասվածքներ ունեն վիրավորները, հայտնի չէ։

Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարություն էր տարածել՝ կոչ անելով հանրահավաքի կազմակերպիչներին ու մասնակիցներին՝ բողոքի ցույցեր իրականացնել օրինականության սահմաններում, հակառակ դեպքում՝ ոստիկանությունը կգործի օրենքով սահմանված կարգով։

Ցուցարարները պահանջում են նոր ընտրություններ անցկացնել և ազատ արձակել ցույցերի ժամանակ բերման ենթարկվածներին։

Ամենից շատ դիտված

15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
20:45 Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել երրորդ անգամ
21:38 Ռուսաստանը և Ադրբեջանն ստորագրել են զրահատեխնիկայի վերանորոգման և արդիականացման ծրագիր

Ձեզ գուցե հետաքրքրի