Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 16:37 01-02-2025

Մահացել է Գերմանիայի նախկին նախագահը

Մահացել է Գերմանիայի նախկին դաշնային նախագահ Հորսթ Քյոլերը:

Քյոլերն առաջին անգամ Գերմանիայի նախագահ է ընտրվել 2004 թվականին և պաշտոնավարել է մինչև 2010 թվականը, երբ անսպասելիորեն հրաժարական տվեց:

Մինչ ԳԴՀ ղեկավարի պաշտոնը ստանձնելը Հորսթ Քյոլերը գլխավորում էր Արժույթի միջազգային հիմնադրամը: 2017 թվականին նշանակվել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի անձնական բանագնաց՝ Արևմտյան Սահարայի շուրջ վեճի կարգավորման հարցով։ 2019 թվականին Հորսթ Քյոլերը առողջական պատճառով լքել է պաշտոնը։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի խոսքով՝ Հորսթ Քյոլերի մահից հետո «Գերմանիան կորցրեց պայծառ, իր գործին նվիրված քաղաքական գործչի, ով ողջ կյանքի ընթացքում հանդես էր գալիս ավելի արդար խաղաղության օգտին»:

Ամենից շատ դիտված

15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
20:45 Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել երրորդ անգամ
21:38 Ռուսաստանը և Ադրբեջանն ստորագրել են զրահատեխնիկայի վերանորոգման և արդիականացման ծրագիր