Ներքին Միտք 1 տարի առաջ - 09:36 31-01-2025

Ո՞վ է էս մարդկանց հանձնարարել, որ գան ու Երևանի հրապարակում սա երգեն

Իրանագետ Արտյոմ Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հրապարակում երգվող երգը Իրանի Թավրիզ քաղաքի փողոցային երգիչները անգիր գիտեն ու նաև ադրբեջանական թիվիներ նայող միջին վիճակագրական թավրիզցին գիտի՝ ոչ շատ ընտիր ու ոչ առանց սխալների։

Ժամանակին մեզ համար էին նաև երգում Թավրիզի փողոցներում՝ որպես նշան հայ-իրանական բարեկամության ու Արցախի հայկական պատկանելության։

Մի քանի տարի առաջ նույնիսկ նկարել ենք ու պիտի որ մնացած լինի։

Բայց էստեղ հարցը նրանում է, թե ով է էս մարդկանց հանձնարարել, որ գան ու Երևանի հրապարակում սա երգեն։

Քիչ է հավանական, որ պատահականություն լինի։

Երգի ադրբեջանական տարբերակը կդնեմ մեկնաբանություններում»։

Հիշեցնենք, որ երեկ համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ իբրև մի խումբ ադրբեջանցիներ Հանրապետության հրապարակում երգում ու պարում են։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար