Ներքին 1 տարի առաջ - 20:58 30-01-2025

Վնասված ցանը ենթակա չէ օգտագործման․ մանրամասներ՝ Դդմաշենի հրդեհից

«Ասել, թե անասնագոմն է այրվել, սխալ կլինի, այրվել է կողքի փոքրիկ շինությունը, որտեղ ցան է պահվել։ Անասնագոմը շատ քիչ է այրվել, անասուն էլ մեջը չի եղել»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Դդմաշեն գյուղի վարչական ղեկավար Գարիկ Ներսիսյանը՝ անդրադառնալով հունվարի 30-ին գյուղում տեղի ունեցած հրդեհին։

Վարչական ղեկավարի խոսքով՝ հրդեհի բռնկման պատճառը դեռ անհայտ է, և բացի դրանից` շատ ուշ է եղել, ինչը ևս խանգարող հանգամանք է` պարզելու իրական պատճառը։

«Ցանը մեզ մոտ օգտագործվում է որպես վառելիք, և այն մարդկանց, ում պատկանել է, ևս դրա համար է ծառայել, ու թեպետ ցանը չի այրվել ամբողջությամբ, բայց մարման աշխատանքների ընթացքում այն դարձել է օգտագործման համար ոչ պիտանի»,- ասաց Գարիկ Ներսիսյանը։

Նրա խոսքով` ընտանիքը, որի շինությունը տուժել է կրակից, սոցիալապես այնքան էլ ապահովված չէ, ուստի դա նրանց համար վառելիքի աղբյուր է եղել. վարչական ղեկավարի խոսքով` իրենք հնարավորինս կօգնեն նրանց։

Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 30֊ին, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից տեղեկացրել են, որ Դդմաշեն գյուղի սկզբում անասնագոմ է այրվում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները
14:20 Ուժեղ կարկուտ՝ Արթիկում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
15:56 Կառավարությունն առաջարկում է Սևանա լճում սիգի որսի չափաքանակը հասցնել 1270 տոննայի