Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 20:29 19-01-2025

Իմիշլիում պահանջում են Իլհամ Ալիևի հրաժարականը

Հունվարի 18-ին Ադրբեջանի Իմիշլի բնակավայրում արտակարգ պատահար է տեղի ունեցել: Ըստ ՆԳՆ պաշտոնական հաղորդագրության՝ ճանապարհային ոստիկանության մեքենան, որպեսզի խուսափի հանդիպակաց հայտնված տրանսպորտային միջոցի հետ բախումից, փողոցի երթևեկելի հատվածից դուրս է եկել և հարվածել մայթում գտնվող մի քանի երեխաների:

Բախման հետևանքով երկու երեխա տեղում մահացել է, երքը՝ հոսպիտալացվել: Ըստ դեռևս չճշտված տեղեկությունների՝ նրանցից մեկը հիվանդանոցի ճանապարհին նույնպես մահացել է։ Տեղեկություններ են շրձանառվում նաև, որ վրաերթի հետևանքով ծանր մարմնական վնասվածքներ է ստացել մի կին, որի մասին պաշտոնական տեղեկություն չի տարածվել:

Միջադեպից հետո բախում է տեղի ունեցել ոստիկանության աշխատակիցների և իմիշլիցիների միջև: Հարյուրավոր երիտասարդներ հավաքվել են դեպքի վայրում, վնասել, ապա գլխիվայր շրջել ոստիկանական մեքենան: Այդ առթիվ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ մի խումբ անձինք խուլիգանական մղումներից դրդված փորձել են անկարգություններ հրահրել: Մի քանի անձ ձերբակալվել է, հարուցվել է քրեական գործ, ինչից հետո իրավիճակն ավելի է սրվել։

Իմիշլիի փողոցներում հարյուրավոր ցուցարարներ սկսել են վանկարկել հրաժարականի պահանջ:

Ամենից շատ դիտված

09:58 Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում 50-ամյա տղամարդը մոտ 8 ամիս է՝ գիշերում է ավտոմեքենայում
17:52 ՌԴ-ն առգրավում է հայկական ավտոմեքենաները. մինչև 300 հազար ռուբլի են պահանջում
14:15 Չսափրված զինծառայողներ՝ Պապիկյանի ստուգայցի կադրերում
09:00 Սեդրակ Քոչարյանի կնոջ եղբոր եկամուտները եռապատկվել են
21:28 Բնական գազը հասել է Երազգավորս, բայց ոչ բոլորի տուն․ միացման ծախսը բնակիչների վրա է
12:13 Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
15:50 Հայաստանից Թուրքիա ճանապարհն անվանվել է «Նիկոլ Փաշինյանի քայլուղի»
13:47 Ալեն Սիմոնյանը կարձագանքի Ռուբեն Վարդանյանի կնոջ առաջարկին միայն տարբեր լրագրողների հետ հանդիպմանը
14:21 Գագիկ Խաչատրյանի կյանքի և առողջության համար լրջագույն վտանգ է առաջացել. փաստաբան
23:59 Ռուսաստանի նախագահը հանձնառու է Ուկրաինայի հարցում համաձայնության հասնելուն. Թրամփ