Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 17:45 01-06-2022

Իլհամ Ալիևի հայրը պարտված է եղել Հայաստանի բոլոր 3 նախագահներին․ Շարմազանով

Շարունակվում են ընդդիմության կազմակերպած բողոքի ակցիաներն ու հանրահավաքները։ Այս պահին տեղի է ունենում «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Էդուարդ Շարմազանովի մամուլի ասուլիսը։

Ասուլիսի ընթացքում, պատասխանելով հնչեցրած հարցերից մեկին, թե վերջերս Իլհամ Ալիևը անդրադարձել էր Հայաստանում ներքաղաքական գործընթացներին՝ դրանք անվանելով լարվածություն, և նշել է, որ այս ամենի հետևում կանգնած են Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, ինչո՞ւ է Ալիևը անհանգստացած Հայաստանի ներքաղաքական գործընթացներով, Շարմազանովը պատասխանեց․

«Ոչ միայն Ալիևը, այլ Չավուշօղլուն, Էրդողանը, որովհետև Արդբեջանի իշխանությունը եթե երազեր, նման նվեր, ինչպիսին Նիկոլ Փաշինյանն է և իր իշխանությունը, դժվար թե ունենար։ Նիկոլ Փաշինյանը իրենց համար նվեր է։
Փաշինյանին աշխարհի վիրավորանքները տալիս են, ծպտուն չի հանում, Ալիևը կանգնում ասում է՝ Մեհրիբան խանումը ինձ խնդրեց՝ Նիկոլին մի վիրավորիր։ Արա՛, գետինը մտնես՝ ավելի լավա, քեզ Մեհիբան խանումն ա խղճում ու Ալևին խնդրում, թե էլ մի արա էլի։ Ու սա մի հատ պատասխան չի տալիս, բա գետինը մտնի՝ ավելի լավա, դա՞ պետքա ներկայացնի հայ ժողովրդին։

Իլհամ Ալիևի հայրը և ամբողջ Ադրբեջանի երեսունամյա իշխանությունը մինչև 2018 թվականը պարտված է եղել Հայաստանի բոլոր 3 նախագահներին։ Այդ ամենից հետո ինչի՞ պետք է չուզենան, որ սա մնա։


Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար

Ձեզ գուցե հետաքրքրի