Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 19:30 18-01-2025

Սահմանազատման նոր արարը. «անկլավների վերադարձ» ու էլ ավելի անպաշտպան վիճակ

Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սկսել պետական սահմանի սահմանազատման համալիր աշխատանքները հյուսիսային հատվածից․

2025 թ. հունվարի 16-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի տասնմեկերորդ հանդիպումը՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Հանդիպման ընթացքում կողմերը շարունակել են մտքերի փոխանակությունը սահմանազատման աշխատանքների հետագա իրականացման համար սահմանագծի հատվածների/հատվածամասերի հերթականության հարցի շուրջ և համաձայնության են եկել սկսել պետական սահմանի սահմանազատման համալիր աշխատանքները հյուսիսային հատվածից՝ Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Վրաստանի սահմանների հատման կետից, այնուհետև հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ մինչև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանը Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Կողմերը քննարկել են սահմանազատման աշխատանքների իրականացման կարգի վերաբերյալ համապատասխան ուղեցույցների նախագծերը, պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:

Մասնավորապես, այստեղ կա առանցքային մի հարց՝ կապված այսպես կոչված «անկլավ-էքսկլավների» հետ, որոնք գտնվում են Տավուշում․Բաքուն բարձրաձայնել է այդ մասին, պաշտոնական Երևանն էլ փաստացի ընդունել է: Հետևաբար հարց է առաջանում՝ հյուսիսից հարավ սկզբունքը արդյոք նշանակո՞ւմ է, որ, օրինակ, գործընթացը չի «իջնի ներքև», մինչև տեղի չունենա նաև այսպես կոչված «անկլավ-էքսկլավների» հարցի լուծումը՝ հյուսիսային՝ Տավուշի հատվածում:

Չմոռանանք նշել նաև, որ հյուսիսային հատվածը հանդիսանում է միակ հատվածը, որտեղ պահպանվում են նախապատերազամական ամրությունները, ուստի հյուսիսային շրջանում սահմանազատման հետևանքը դառնում է էլ ավելի թույլ սահմանը: Այս հարցը էական է, որովհետև հասկանալի է, որ դա լինելու է սահմանագծման ու սահմանազատման գործընթացի ամենաբարդ ու խնդրահարույց հարցերից մեկը: Դրանից կարող են բխել նաև մի շարք այլ հարցեր՝ կապված կենտրոնական, հարավային և ըստ էության հարավարևմտյան սահմանային գոտիների հետ, որտեղ ևս կան «անկլավ-էքսկլավային» հանգամանքներ:

Առավել մանրամասն՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ