Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 18:05 16-01-2025

Վարորդական քննությունների համար նախատեսված տրանսպորտային միջոցները կլինեն տեսահսկման համակարգով. Սարգսյան

Հարցին, թե թեև պարբերաբար խոսվում է վարորդական իրավունք ստանալու գործընթացը բարդացնելու մասին, բայց մյուս կողմից լիարժեք չի վերացել այսպես ասած վարորդական վկայական գնելու՝ որոշակի վճարի դիմաց ստանալու ինստիտուտը և թե ինչ տվյալներ ունեն այդ առումով Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը արձագանքեց.

«Վարորդական վկայականների մասով իրականում թե՛ տարբեր տեղկատվություններ ենք ստացել, և թե՛ նաև հանրային միջավայրերում են նմանատիպ խոսույթներ շրջանառվում: Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից տարբեր դրվագներ կան վարորդական վկայականների մասով, այս պահին հակակոռուպցիոն վարչությունը ստացել է հանձնարարական, որպեսզի ուժեղացվի ստուգումները կոնկրետ հաշվառման ստորաբաժանումներում, որպեսզի ի վերջո տարբեր դրվագներ, որոնք օբեկտիվորեն կարող են լինել, կամ քննարկվել հանրային տիրույթում՝ ստանան իրենց իրավական գնահատականը: Դրան զուգահեռ պետք է այնպես անենք, որ դրա հնարավորությունը նվազեցվի կամ միմիմալացվի և մենք նպատակադրում ունենք տրանսպորտային միջոցնրը, որոնք օգտագործվելու են վարորդական քննությունների համար, դրանք պիտի լինեն կահավորված ամբողջովին, տեսահսկման համակարգով, այսպիսի փորձ ունենք արդեն Արտաշատի ՀՔԲ-ում, բավական դրական փորձ է, և եթե մենք կարողանանք ամբողջ հանրապտությունը այս սխեմայով ծածկել, մենք կկարողանանք ավելի բարձր վերահսկելիություն ապահովել»:

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ