Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 11:46 16-01-2025

Երեխայի նկատմամբ բռնություն գործադրել պետք չէ, պետք է սեփական գլուխը պատերով տալ. Փաշինյան

Ընտանեկան բռնություն գործադրած անձինք ևս կռեաբիլիտացվեն. կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է համապատասխան որոշում։

«Ծրագրի հիմնական նպատակն է ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց վերականգնումը՝ նրանց տրամադրելով սոցիալ–հոգեբանական աջակցություն, առողջության վերականգնման հնարավորություններ, ինչպես նաև կանխարգելելու նրանց կողմից բռնության կրկնությունը», – նշել է սոցհարցերի փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանն՝ ավելացնելով, որ ծրագիրը նպաստելու է նաև ընտանեկան բռնության զոհերի անվտանգության ապահովմանը և բռնություն գործադրածի վարքի փոփոխությանը՝ նվազեցնելով բռնության կրկնության ռիսկը։

Նրա խոսքով՝ ծրագրի թիրախային շահառուները կլինեն նրանք, որոնց ոստիկանությունը նախազգուշացում է տվել կամ որոնց վերաբերյալ դատարանը կիրառել է պաշտպանական որոշում․ «Նախազգուշացումը տրվում է, երբ բռնությունը կիրառվում է առաջին անգամ, և չկա վստահություն, որ այն կարող է կրկնվել։ Պաշտպանական որոշումը միայն դատարանի որոշմամբ է ընդունվում, և եթե բռնության ենթարկված անձին պաշտպանելու նպատակով որոշումը կայացվում է դատարանի կողմից, ապա ռեաբիլիտացիան պարտադիր է», – նշեց նա։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշեց, որ եթե մեզանից որևէ մեկը հասել է նրան, որ պետք է սեփական երեխային ապտակի կամ բռնություն գործադրի, ուրեմն նախկինում ինչ-որ բան սխալ ենք արել։

«Հետևաբար, երեխայի նկատմամբ բռնություն գործադրել պետք չէ, ինչպես ասում են՝ պետք է սեփական գլուխը պատերով տալ, ոչ թե երեխայի նկատմամբ բռնություն գործադրել, որը ոչ մի լավ բանի չի բերելու»,- ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ սա քաղաքակրթության ու հանրության առողջ լինելու հարց է։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը